Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բուժհիմնարկների տնօրեններ, բժշկագիտության ասպարեզի նշանավոր գործիչներ, հյուրեր: 

 

Խմբագրության աշխատակազմին շնորհավորանքի խոսքեր ուղղելուց հետո Հ. Քուշկյանը նշեց, որ լինելով ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հանդեսը` «Առողջապահությունը», կարևոր դեր է ստանձնել հասարակության լայն շրջանակներին նախարարության ծրագրերը, ինչպես նաև բժշկական գիտելիքները բժիշկ-մասնագետներին և հանրապետության բնակչությանը ներկայացնելու գործում: 55-ամյա «Առողջապահության» համար վերջին 20 տարիները եղել են վայրիվերումների, մաքառումների տարիներ, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները, խմբագրության փոքրաթիվ աշխատակազմը կարողացել է ոչ միայն պահպանել հանդեսի գոյությունը, այլև նոր շունչ ու որակ հաղորդել նրան:

 

Հանդեսի գլխավոր խմբագիր Գ. Խանդանյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական «Առողջապահություն» հանդեսը 1956 թ. ստանձնելով համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ բժշկագիտական պարբերականի դերը, մինչև այսօր էլ պատվով իրականացնում է իր առաքելությունը` նպաստելով հանրապետությունում բժշկագիտության զարգացմանն ու գիտական կադրերի պատրաստմանը, զուգահեռաբար իրականացնելով նաև հանրամատչելի հոդվածների, խորհուրդների հրապարակումներ: 

 

«Առողջապահության» նախկին գլխավոր խմբագիր, ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Մ. Մուրադյանը, անդրադառնալով պարբերականի ստեղծման պատմությանը, մանրամասն ներկայացրեց անցած 55 տարում հանրապետության բժշկագիտության զարգացման և բնակչության շրջանում բժշկական խորհրդատվությունների տարածման գործում հանդեսի ունեցած դերին: Նա նշեց, որ խորհրդային տարիներին 104000 տպաքանակ ունեցող հանդեսն առաքվում էր միութենական գրեթե բոլոր հանրապետություններ և աշխարհի 25-ից ավելի հայաշատ երկրներ: 

 

 

Ելույթ ունեցան նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վ. Հակոբյանը, ՀՀ ԲԳԱ նախագահ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Լ. Մկրտչյանը, Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ պրոֆեսոր, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Ջ. Գևորգյանը: Խմբագրության աշխատակիցներին շնորհավորելուց և դրվատանքի խոսքեր ուղղելուց զատ, ելույթ ունեցողները նշեցին, որ տասնամյակներ շարունակ հանդեսն օգնել է հրապարակելու բժշկական ոլորտի աշխատողների գիտական աշխատանքները, նպաստել բժշկագիտական մտքի զարգացմանը, քարոզչական լայնածավալ աշխատանքներ իրականացրել բնակչության շրջանում:

 

Նրանք հանդեսին մաղթեցին հարատևություն և բաժանորդների թվի ավելացում:

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ